ՌԴ ԿԲ. ՌԴ–ի տարեկան գնաճը 2013թ.–ի հուլիսին կնվազի` մինչև 7%

20.06.2013 14:41
ՌԴ ԿԲ. ՌԴ–ի տարեկան գնաճը 2013թ.–ի հուլիսին կնվազի` մինչև 7%

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ–ի տարեկան գնաճը 2013թ.–ի հուլիսին կնվազի մինչև 7 տոկոս։ Ինչպես հաղորդում է РБК–ն, այդ մասին լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ուլյուկաևը։
«Ես կարծում եմ, որ այս ամիս հունիսի արդյունքում նշանակումը տարեցտարի կնվազի և հավանաբար կկազմի 7 տոկոս»,– ասել է նա։

Լրագրողներին այն հարցին, թե արդյոք դա կարո՞ղ է Ռուսաստանի Բանկի կողմից տոկոսադրույքների նվազման համար հիմք հանդիսանալ, նա պատասխանել է. «Դա կարող է որոշակի հիմք ծառայել այդ ուղղությամբ մտածելու համար»։

Հիշեցնենք, որ 2013թ.–ի հունիսի 11–ին ՌԴ ԿԲ ղեկավար Սերգեյ Ինգատևը նշում էր, որ ՌԴ–ի տարեկան գնաճը կարող է դանդաղել` 2013թ.–ի հունիսին հայտնվելով 7 տոկոսից ցածր մակարդակում։ Ավելի վաղ Ռուսաստանի Բանկի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Սիմանովսկին կարծիք էր հայտնել, որ տարեկան գնաճի մակարդակը 2013թ.–ի հունիսի 3–ին ամենաբարձրն է և հետագայում այն կսկսի նվազել։

Ըստ Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալների` 2013թ.–ի մայիսին ՌԴ–ում գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 7,4 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև