Հայաստանի բանկերը 5 տոկոսից 5,8 տոկոսի են բարձրացրել 2015 թ.–ի գնաճի կանխատեսումը. ԿԲ հարցում

23.02.2015 15:42
Հայաստանի բանկերը 5 տոկոսից 5,8 տոկոսի են բարձրացրել 2015 թ.–ի գնաճի կանխատեսումը. ԿԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերը 12–ամսյա գնաճը կանխատեսում են միջինը 5,8 տոկոսի սահմանում` նախորդ կանխատեսման 5 տոկոսի փոխարեն, նշվում է «Կարգավորիչի հաշվետվության մեջ` հիմնված 2015 թ.–ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության կատարողականի վրա»։

«Ընթացիկ հարցման արդյունքում, որն անցկացվել է ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների շրջանում, գնաճային սպասումներն այս տարի շտկվել են դեպի բարձրացում», – նշվում է հաշվետվության մեջ։

Միաժամանակ վարկային կազմակերպությունների գնաճային սպասումները հասել են 5,4 տոկոսի` նախկին կանխատեսման արդյունքում գրանցված 4,5 տոկոսի համեմատ։

ԿԲ–ի հարցման արդյունքների համաձայն` 2015 թ.–ի ընթացքում ֆինանսական շուկայում սպասվում է շուկայական տոկոսադրույքների որոշակի աճ ինչպես դեպոզիտների, այնպես էլ վարկերի գծով, որը հիմնականում կգրանցվի այս տարվա առաջին եռամսյակում, միաժամանակ այնուհետև տոկոսադրույքների վարքագիծը կլինի կայուն։

Միաժամանակ ԿԲ–ն 2015 թ.–ին 12–ամսյա գնաճը կանխատեսում է 2,5–5,5 տոկոսի սահմանում։ Հաշվետվության համաձայն` 12–ամսյա գնաճը 2015 թ.–ին կտատանվի գնաճի թույլատրելի միջակայքի վերին շեմում, իսկ տարեվերջին կմոտենա նպատակային ցուցանիշին

Միաժամանակ 2014 թ.–ին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 4,6 տոկոս` գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի սահմանում։

Պետբյուջեի համաձայն` 2015 թ.–ին հայկական տնտեսության աճը նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև