ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի

28.06.2013 18:50
ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը սպասում է, որ 2013 թվականի տարեկան գնաճը հունիսին 6,8% կկազմի։ Ինչպես գրում է  РБК–ն, այդ մասի նշվում է ՌԴ սոցիալտնտեսական մոնիթորինգում։ Հիշեցնենք, որ մայիսին տարեկան գնաճը կազմել է 7.4 տոկոս։

Գնաճը 2013 թվականի հունիսին, ամսական կտրվածքով, ըստ նախարարության գնահատականի, կկազմի 0.3-0.4 տոկոս։ 2013 թվականի մայիսին սպառողական գներն ավելացել են 0.7 տոկոսով։

Ավելի վաղ նախարարության ղեկավարի տեղակալ Անդրեյ Կլեպաչը հայտնել էր, որ 2013 թվականին ընդհանուր առմամբ գնաճը Ռուսաստանում կկազմի 5.8 տոկոս։ Նախարար Անդրեյ Բելոուսովը ընթացիկ տարվա արդյունքներով գնաճը կանխատեսել էր 5.8-6 տոկոսի մակարդակում։ Միաժամանակ սպառողական գների աճի վերաբերյալ նախարարության պաշտոնական կանխատեսումը 2013 թվականին կազմում է 5-6%։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև