Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

28.06.2013 16:58
Տնտեսական զարգացման նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Տնտեսական զարգացման նախարարությունը (ՏԶՆ) կարճաժամկետ հեռանկարում ռուբլու փոխարժեքի էական տատանումներ չի ակնկալում։ Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրել է տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը, հաղորդում է РБК–ն։

Ըստ նրա, ռուբլու փոխարժեքի այսօրվա նվազումը սպեկուլյատիվ բնույթ է կրում և կապված է արժույթի շուկայի վրա անդրադարձող որոշ հայտարարությունների հետ։ «Միաժամանակ նավթի գների մակարդակում ռուբլու հետագա թուլացման համար պայմաններ չկան»,– ասել է Կլեպաչը։

Միաժամանակ ՏԶՆ–ի ղեկավարի տեղակալը պատճառ չի տեսնում նաև ռուբլու փոխարժեքի ամրապնդման համար։ «Վերջին նվազումից հետո այն կարող է փոքր–ինչ բարձրանալ»,– կանխատեսում է Կլեպաչը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև