ՌԴ արտաքին պարտքը առաջին կիսամյակում ավելացել է 10,4%–ով և կազմել 703,9 մլրդ դոլար

03.07.2013 19:26
ՌԴ արտաքին պարտքը առաջին կիսամյակում ավելացել է 10,4%–ով և կազմել 703,9 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`  Ռուսաստանի դաշնության արտաքին պարտքը հասել է 703,866 միլիարդ դոլարի` 2013 թվականի հունվարի մեկին արձանագրված  637,826 միլիարդի դիմաց, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի բանկի նախնական տվյալներին։

Այսպիսով` երկրի արտաքին պարտքն առաջին կիսամյակում ավելացել է 66,04 միլիարդ դոլարով կամ 10.4 տոկոսով։

Արտաքին պարտքի ավելացման գործում դեր են խաղացել բանկերն ու այլ սեկտորները, որոնք որ ռեզիդենտներին ունեցած պարտքը ավելացրել են համապատասխանաբար 4.5 և 14 տոկոսով` մինչև 210.7 և 417.7 միլիարդ դոլար։

Պետական կառավարման մարմինները մեկ կիսամյակում արտաքին պարտքը մեծացրել են 4.5 տոկոսով (56.9 միլիարդ դոլար)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև