ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել ԱՄՆ–ից և Չինաստանից ստացված նորությունների հիման վրա

10.07.2013 11:27
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել ԱՄՆ–ից և Չինաստանից ստացված նորությունների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հուլիսի 10-ի առուվաճառքները բացել են տարբեր ուղղություններով` Alcoa Inc. ալյումինե հսկայի տեղեկությունների հրապարակումների և Չինաստանի սպառողական գների աճի տվյալների ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,06 տոկոսով՝ կազմելով 14464,82 կետ: Հարավկորեական KOSPI-ն աճել է 0,10 տոկոսով՝ կազմելով 1832,18 կետ: Ավստրալական S&P/ASX 200 ցուցիչը նույնպես աճել է 0,60%–ով և 4911,1 կետ է կազմել։

Գնանշումների աճն ապահովվում է շուկայի դրական տրամադրություններով, որոնք առաջացել են ամերիկյան Alcoa Inc. հաշվետվության հրապարակման կողմից, որի հասույթն ապրիլ–հունիս ամիսներին կրճատվել է 1,9 տոկոսով` կազմելով 5,849 մլրդ դոլար։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները մինչև 5,79 մլրդ դոլարի չափով ցուցանիշի նվազում էին կանխատեսում։

Ներդրողները նույնպես ուշադրություն են դարձրել Չինաստանի սպառողական գների աճի տվյալներին։ Սպառողական գների աճի տեմպը տարեկան կտրվածքով հունիսին ավելացել է 2,7 տոկոսով` նախորդ ամսվա 2,1 տոկոսի դիմաց, այն ժամանակ, երբ վերլուծաբանները 2,5 տոկոսանոց ավելացում էին կանխատեսում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև