ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Չինաստանից ստացված վիճակագրության ակնկալիքով

15.07.2013 14:04
ԱԽՏ բորսաները տարբեր ուղղություններով են բացվել Չինաստանից ստացված վիճակագրության ակնկալիքով

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հուլիսի 15-ի առուվաճառքները սկսել են տարբեր ուղղություններով` երկրորդ եռամսյակում առանցքային մակրոտնտեսական ցուցանիշի վերաբերյալ Չինաստանից ստացված վիճակագրության ակնկալիքով, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հարավկորեական KOSPI-ն նվազել է 1,13 տոկոսով՝ կազմելով 1848,79 կետ: Ավստրալական S&P/ASX 200 ցուցիչն աճել է 0,16%–ով և 4937,60 կետ է կազմել։ Ճապոնական բորսաները փակ են պետական տոնի կապակցությամբ։

ԱԽՏ–ի բորսային խաղացողները երկուշաբթի առուվաճառքները զգուշությամբ են սկսել` Չինաստանից ստացված մակրոտնտեսական վիճակագրության ակնալիքով, որը տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունն է և ԱԽՏ երկրների մեծամասնության հիմնական առևտրային գործընկերը։

Միաժամանակ որպես դրական գործոն ծառայեցին  նախորդ շաբաթվա ավարտին ԱՄՆ–ի բորսային հաթակներում կայացած առուվաճառքի արդյունքները։ Dow Jones և S&P 500 ցուցիչները հինգշաբթի առուվաճառքներն աճով են փակել` գերազանցելով պատմական առավելագույնը։ Ամերիկյան բորսային խաղացողների լավատեսություն հաղորդեց Դաշնային պահեստի ղեկավար Բեն Բերնանկեի` կարգավորիչի հետագա դրամաշնորհային քաղաքականության վերաբերյալ հայտարարությունները։ ԴՊՀՆ–ն մտադիր է ԱՄՆ–ի տոկոսադրույքները պահպանել ցածր մակարդակում` ամերիկյան տնտեսության վերականգնման տեմպերի խթանման համար։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին:

KOSPI (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում:

S&P/ASX 200 Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև