ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը մայիսի վերջին ավելացել է 2,4%-ով՝ կազմելով ավելի քան 1 364,7 մլրդ դրամ

15.07.2013 14:30
ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը մայիսի վերջին ավելացել է 2,4%-ով՝ կազմելով ավելի քան 1 364,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ընթացիկ տարվա մայիսի վերջին, ապրիլի համեմատ, ավելացել է  2,4 տոկոսով և կազմել ավելի քան 1 364,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ ԿԲ տեղեկագրում:
Միաժամանակ ռեզիդենտների ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 016,9 մլրդ դրամ (մեկ ամսում` 1,2% աճ), իսկ ոչ ռեզիդենտների` 330,4 մլրդ դրամ (6,4% աճ)։

Տվյալների համաձայն, ռեզիդենտներին դրամով տրամադրված ավանդների ծավալն ընթացիկ տարվա մայիսին, 2013թ.-ի ապրիլի համեմատ, կրճատվել է 1,6%– ով և կազմել շուրջ 370,6 մլրդ դրամ: Միաժամանակ արտարժույթով տրամադրված ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 2,8 տոկոսով և մայիսի վերջին կազմել են ավելի քան 646,2 մլրդ դրամ:

2013թ.-ի մայիսին  Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 409,93 դրամ): -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև