ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԴՊՀ որոշումների ֆոնին

20.12.2013 11:29
ԱԽՏ բորսաները բացվել են տարբեր ուղղություններով ԴՊՀ որոշումների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակներն ուրբաթ օրվա առքուվաճառքներն առավելապես մինուսով են բացել` ԱՄՆ ԴՊՀ կողմից ակտիվների ետգնման ծրագրի կրճատման լուրերի ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին կրճատվել է 0.43 տոկոսով`հասնելով 15790,69 կետի։ Հարավկորեական KOSPI–ն նվազել է 0.12 տոկոսով և կազմել է 1973,29 կետ։ S&P/ASX 200 ավստրալիական ցուցիչը «կանաչ գոտում է» և կազմում է 5245,8 կետ։

ԱՄՆ ԴՊՀ–ն դեկտեմբերի 17-18 նիստի արդյունքներով հայտարարել է հունվարից պետպարտատոմսերի և հիփոթեքային թղթերի ետգնման ծավալը 10 միլիարդ դոլարով կրճատելու մասին (ներկայում ետգնման ծավալը կազմում է ամսական 85 միլիարդ դոլար)։ Միաժամանակ կարգավորիչը որոշել է բազային տոկոսադրույքը թողնել տարեկան 0.0.25 տոկոս ռեկորդային ցածր մակարդակում։ ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն հայտարարել է, որ քանակային մեղմման երրորդ ռաունդի (QEIII) հետագա կրճատում է սպասում 2014 թվականին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև