Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երկրորդ եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

29.07.2013 16:26
Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ երկրորդ եռամսյակում ընդգրկվել են 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վեց ապահովագրական ընկերություններ 2013 թվականի երկրորդ եռամսյակում ընդգրկվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով 1.1 մլրդ դրամ:

Հայաստանի պետական հարկային ծառայության տվյալներով, ապահովագրական ընկերությունների կողմից վճարված բոլոր հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 96.5 տոկոս կամ 1.09 մլրդ դրամ:

Միաժամանակ ապահովագրական բոլոր ընկերություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 0.4 տոկոսը:

Պետական հարկային ծառայության հրապարակած ցուցակում են Ռոսգոսստրախ Արմենիան (378,3 մլն դրամ), Ինգո Արմենիան (294,8 մլն դրամ), Ռեսոն (168,4 մլն դրամ), Արմենիա Ինշուրանսը (138,1 մլն դրամ), Նաիրի Ինշուրանսը (87,9 մլն դրամ), Գարանտ Ինշուրանսը (67,8 մլն դրամ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 213 թվականի երկրորդ եռամսյակում պետբյուջե են վճարել ավելի քան 313.8 մլրդ դրամ` 2012 թվականի հունվար-հունիսի 261.9 մլրդ դրամի դիմաց:  ($1 – 410,77 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև