Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 3.2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 161225.36 դրամ

29.07.2013 17:31
Հայաստանում ոսկու գնման գինն աճել է 3.2%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով  161225.36 դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ոսկու գնման գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 3.2 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 506.55 դրամով` հուլիսի 29–ին մեկ գրամի դիմաց կազմելով 16125.36 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17527.56 դրամ (աճը` 550,59 դրամով)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները`   ոսկի`  գնման գին` 16125.36 (+506.55), բացթողնման գին` 17527.56 (+550.59), արծաթ` գնման գին` 244.13 (+5.21), բացթողնման գին`265.36 (+5.66),   պլատին`  գնման գին` 17459.36 (-649.64), բացթողնման գին` 18977.57 (-706.13),   պալադիում`  գնման  գին`8986.66 (+93.98),     բացթողնման գին`  9768.11 (+102.15): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև