ԱՄՆ–ում աշխատաշուկայի դրական վիճակագրության ֆոնին դոլարը թանկացել է իենի նկատմամբ

27.12.2013 11:32
ԱՄՆ–ում աշխատաշուկայի դրական վիճակագրության ֆոնին դոլարը թանկացել է իենի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Առուվաճառքների տվյալները վկայում են, որ ԱՄՆ–ում աշխատաշուկայի դրական վիճակագրության ֆոնին դոլարի փոխարժեքը բարձրացել է իենի նկատմամբ, հաղորդում է Փրայմը։

Նստաշրջանի ավարտին դոլարն իենի նկատմամբ աճել է մինչև 104.81 իեն մեկ դոլարի դիմաց` նախորդ առուվաճառքների փակմանը գրանցված 104.35 իենի դիմաց։ Դոլարը եվրոյի նկատմամբ էժանացել է եվրոյի դիմաց մինչև 1.3691 դոլար` մեկ օր առաջ գրանցված 1.3680 դոլարի դիմաց։ Դոլարի ցուցիչը (դոլարի փոխարժեքն ԱՄՆ հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է մինչև 80.488 կետ` չորեքշաբթի օրվա 80.5 կետից։

ԱՄՆ–ի գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը նախորդ շաբաթ գերազանցել է փորձագետների սպասումները` այն կրճատվել է 42 հազարով` գրանցելով առավելագույն անկում 2012 թվականից` մինչև 338 հազար։ Վերլուծաբանները կարծում էին, թե հայտերի թիվը կկազմի 345 հազար։

Շուկայի մասնակիցները շարունակում են հետևել ինչպես Դաշնային պահուստի, այնպես էլ ԵԿԲ–ի և Ճապոնիայի բանկի դրամային քաղաքականությանը։ ԱՄՆ Դաշնային պահուստի կողմից QEIII ծրագրի ծավալների կրճատումը դրական է ազդում համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի վրա, կարծում են վերլուծաբանները։

«Հաջորդ տարի Ճապոնիայի քանակական մեղմումը և ԱՄՆ–ում կրճատվող քանակական մեղմումը մեծ դեր են խաղում իենի նկատմամբ դոլարի փոխարժեքի ձևավորման գործում»,– կարծում է BK Asset Management–ի կառավարիչ տնօրեն Քեթի Լինը (Kathy Lien), ում մեկնաբանությունն է բերում MarketWatch–ը։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև