ՄՖԿ-ի և ՎԶԵԲ դրամային պարտատոմսերը վստահելի ներդրումային հնարավորություն են ներդրողների համար. Հայաստսանի ԿԲ

05.02.2014 14:18
no photo

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) դրամային պարտատոմսերը վստահելի ներդրումային գործիք կդառնան ներդրողների համար` ապահովելով կայուն եկամուտ, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

«Ներդրողները, այդ թվում և կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան կատարել հուսալի ներդրումներ պարտատոմսերում և ապահովել կայուն եկամուտ»,- նշել են ԿԲ-ից։

Մամուլի ծառայության համաձայն` ՄՖԿ–ի և ՎԶԵԲ-ի պարտատոմսերի թողարկումը հնարավոր է դարձել ՀՀ կենտրոնական բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ աշխատանքների շնորհիվ:
Միջազգային ամենաբարձր AAA վարկանիշ ունեցող այս ընկերության կողմից ազգային արժույթով նոր ներդրումային գործիքների թողարկումը կարևորագույն իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ու այս տարի մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների տեսանկյունից:

«Մյուս կողմից, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՎԶԵԲ–ի կողմից հավաքված դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը», – հաղորդում է մամուլի ծառայությունը։

Այս միջազգային կազմակերպությունների պատրատոմսերի թողարկումը կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից, քանի որ պարտատոմսերը ցուցակվելու և շրջանառվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում, և նոր ներդրումային հնարավորություն է ստեղծվելու մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար:

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (IFC) 2013 թ.-ի  դեկտեմբերի 23-ին թողարկվել է 2 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսեր:

2014 թ.–ի հունվարի 31–ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը իրականացրել է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի թողարկում։ Ընդ որում, այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն է, որն իրականացրել է իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի միջոցով։ Բացի այդ, ՎԶԵԲ–ի ՀՀ դրամով լողացող տոկոսադրույքով պարտատոմսը նորարարական ֆինանսական գործիք է և կարող է դառնալ կարևոր իրացվելիության միջոց տարբեր ֆինանսական կառույցների համար։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև