Archives by Month:

Calendar:

  • Calendar

    March 2014
    M T W T F S S
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Archive for March, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում մարտի 31–ին դոլարով և եվրոյով գործարքներ չեն կատարվել

    Monday, March 31st, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2014 թվականի մարտի 31–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարք չի կատարվել։ Այդ մասին են վկայում NASDAQ OMX Արմենիայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալները։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,41 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,31 դրամ

    Monday, March 31st, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում մարտի 31–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 28–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,41 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,31 դրամ։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի տնտեսությունում կատարված պորտֆելային ներդրումները 2013 թ.–ին 694.5 մլն դոլար են կազմել

    Monday, March 31st, 2014

    Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա պորտֆելային ներդրումները կազմել են 694.48 մլն դոլար` մեկ տարվա ընթացքում ավելանալով 356.1 անգամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

    Հայաստանի ԿԲ–ի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

    Monday, March 31st, 2014

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի` Չինաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ Կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

    Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի սնանկության ռիսկերը զրոյին են հավասարեցված. ԿԲ

    Monday, March 31st, 2014

    Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի սնանկության ռիսկերը զրոյին են հավասարեցված, հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը Սահմանադրական դատարանի նիստի ժամանակ պարտադիր կենսաթոշակային վճարների ներդրման սահմանադրականության մասին հարցի քննարկման ընթացքում։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է $16,2 մլն

    Monday, March 31st, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի մարտի 24-28-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ $19,2 մլն` մարտի 17–24-ն ընկած ժամանակահատվածում գրանցված $22 միլիոնի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել $90,5 մլն

    Monday, March 31st, 2014

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 24–28–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ $90,5 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 412,57 դրամի միջին կշռված փոխարժեքով, տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    ԱԽՏ բորսաները դրական միտումով են բացվել ԱՄՆ–ից ստացված նորությունների ֆոնին

    Monday, March 31st, 2014

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` մարտի 31–ին, բացվել է դրական միտումով ուրբաթ ամերիկյան ֆոնդային ցուցիչների աճի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

    «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը 2013 թ. կազմել են ավելի քան 107 մլն ՀՀ դրամ:

    Monday, March 31st, 2014

    2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակազմի սոցիալական ապահովության գծով ծախսերը կազմել են ավելի քան 107 մլն ՀՀ դրամ, որը 2012 թվականի համեմատ ավելացել է 27%-ով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը աճել է 0,83 կետով և 1 դոլարի դիմաց կազմել է 412,90 դրամ

    Friday, March 28th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում մարտի 28–ի արդյունքում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, մարտի 27–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,83 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412,90 դրամ։ Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։