«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն առաջարկում է նոր պրոդուկտ` ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկեր

25.02.2014 12:50
«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն առաջարկում է նոր պրոդուկտ` ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկեր

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/.  «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն առաջարկում է նոր պրոդուկտ` ՊԱՐԶ-ԱՐԱԳ քարտային վարկեր, հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վարկի առավելագույն գումարը ազգային արժույթով կազմում է 300 000  ՀՀ դրամ, իսկ արտարժույթով` 1 200 ԱՄՆ դոլար: Տվյալ վարկատեսակից օգտվելու համար անհրաժեշտ չէ ներկայացնել  եկամուտը հաստատող փաստաթուղթ:

«Լսելով մեր հաճախորդներին, հասկանալով նրանց պահանջները և կարիքները` «Անելիք Բանկ»-ը մշակեց ևս մեկ Պարզ Արագ վարկատեսակ: Տվյալ պրոդուկտից կարող են օգտվել բոլոր այն անձիք, ովքեր ունեն դրական վարկային պատմություն: Ի տարբերություն բանկում գործող անշարժ գույքի գրավով տրամադրվող «Պարզ Արագ» վարկերի` այս վարկատեսակի դեպքում գրավ չի պահանջվի: Մենք փորձել ենք հնարավորինս պարզեցնել և արագացնել վարկավորման գործընթացը, ինչը պայմանավորված է մեր հաճախորդների շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը` նշելով, որ «ՊԱՐԶ ԱՐԱԳ» անվանումը հանդիսանալու է Անելիք Բանկի կողմից բնակչությանը առաջարկվող պրոդուկտների կարգախոսը:

«Անելիք Բանկ»-ը բազմիցս հայտարարել է, որ շարունակելու է ավելի պարզեցնել իր կողմից տրամադրվող վարկատեսակները և իր հաճախորդներին տրամադրել վարկեր առավել մատչելի պայմաններով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև