Հայաստանի գնաճը փետրվարին կազմել է 4.6%. ԿԲ

04.04.2014 17:38
Հայաստանի գնաճը փետրվարին կազմել է 4.6%. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ընթացիկ տարվա փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.6 տոկոս։ Այս մասին, ինչպես հայտնում է հանրապետության Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, նշվել է ԿԲ խորհրդի` մարտի 25–ին կայացած նիստում։

«2014 թ. փետրվարին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.4%-ի դիմաց։ Այդ պայմաններում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 4.6%»,– ասվում է հաղորդման մեջ։

«Փետրվարին գների անկումը մեծ մասամբ պայմանավորվել է պարենային ապրանքների գների 1.8% նվազմամբ։ Գների կրճատում, հիմնականում, գրանցվել է «Միրգ» ու «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերում` համապատասխանաբար, 8.2% և 7.7%-ով:

Ամսվա ընթացքում նվազել են նաև ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները՝ համապատասխանաբար 0.3% և 0.5%-ով, որոնք ընդհանուր գնանկմանը նպաստել են 0.1-ական տոկոսային կետով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2014 թվականի հունվար–փետրբվարի գնաճը 2013 թվականի հունվար–փետրվարի նկատմամբ կազմել է 5.1 տոկոս։

Պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճը 2014 թվականին ծրագրված է 5,2%–ի չափով, իսկ գնաճը` 4% (±1,5%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև