Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April 28th, 2014

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նվազել է 0,21 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 412,80 դրամ

    Monday, April 28th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 28–ի արդյունքներով, ապրիլի 26–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,21 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 412,80 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 28–ին աճել է 0,02 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413,07 դրամ

    Monday, April 28th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 28–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ աճել է 0,02 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413,07 դրամ։

    Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 769,92 դրամ

    Monday, April 28th, 2014

    Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 769,92 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 1,5 տոկոսով կամ 240,78 դրամով։

    ԿԲ–ն 500 մլն դրամ ընդհանուր ծավալով ՊԿՊ–ներ է տեղաբաշխել

    Monday, April 28th, 2014

    Ապրիլի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13287147 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

    Լոնդոնում երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ ոսկու գինը գերազանցել է մեկ ունցիայի դիմաց 1300 դոլարի մակարդակը

    Monday, April 28th, 2014

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքն այսօր երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է ունցիայի դիմաց 1300 դոլարի շեմը։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը պաշտոնապես կազմել է 1302,00 դոլար/ունցիա։ Սա 2014 թ.–ի ապրիլի 15–ից գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ՌԲԿ–ն։

    Զարգացման ավստրիական բանկը 2011 թ.–ին 30 մլն եվրոյի վարկային ռեսուրսներ է ուղղել Հայաստանի ՓՄՁ–ի զարգացմանը

    Monday, April 28th, 2014

    Զարգացման ավստրիական բնակը 2011 թ.–ից հայկական բանկերին 30 մլն եվրոյի վարկային գիծ է տրամադրել` փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով, երկուշաբթի լրագրողներին ասել է Զարգացման ավստրիական բնակի (OeEB) տնօրենների խորհրդի անդամ Անդրեա Հագմանը։

    ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Ֆրանկֆուրտում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստին

    Monday, April 28th, 2014

    ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը կմասնակցի ապրիլի 28-ին Ֆրանկֆուրտում կայանալիք Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի նիստին, հաղորդում է ԿԲ–ի մամուլի ծառայությունը։

    Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 21,2%` դառնալով 5 մլրդ դրամ

    Monday, April 28th, 2014

    Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2014 թ.–ի փետրվարին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 5 մլրդ դրամ` մեկ ամսում կրճատվելով 21,2 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2014 թ.–ի փետրվարի ամենամյա տեղեկագրում։

    ԱԽՏ բորսաները բացվել են նվազմամբ` Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակի ֆոնին

    Monday, April 28th, 2014

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները երկուշաբթի` ապրիլի 28–ի առուվաճառքը բացել են նվազմամբ` Ուկրաինայի շուրջ տիրող լարված իրավիճակի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է Փրայմ գործակալությունը։

    Նախորդ շաբաթ NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը կազմել է $1,75 մլն

    Monday, April 28th, 2014

    NASDAQ OMX Արմենիա բորսայում 2014 թ.–ի ապրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ $1,75 մլն` ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցված $15,25 միլիոնի համեմատ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։