04.04.2014 14:05

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2014 թ.-ի փետրվարին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 105,5 մլն դոլարի միջոց։ Այդ ցուցանիշը 2 տոկոսով ավելի է 2013թ.–ի փետրվարի համեմատ։ Հաղորդվում է ԿԲ ամենամսյա տեղեկատուում։
Միաժամանակ, արտերկրից տրանսֆերտները փետրվարին, 2013 թվականի փետրվարի համեմատ, աճել են 5.9 տոկոսով։
Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը փետրվարին կազմել է 29,3 միլիոն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 23.9 միլիոն դոլարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի զուտ ներհոսքը կազմել է շուրջ 76,2 միլիոն դոլար` 2013 թվականի փետրվարի 79.4 միլիոն դոլարի դիմաց։
Հայաստան ստացվող դրամական միջոցների ճնշող մասը բաժին է ընկնում Ռուսաստանին` հանրապետության մասնավոր տրանսֆերտների համախառն ծավալի մոտ 79 տոկոսը։ Ռուսաստանից դրամական փոխանցումները հանրապետություն կազմել են մոտ 83,3 մլն դոլար (աճը` 2%), իսկ հանրապետությունից արտահոսքը դեպի ՌԴ` 66.7 մլն դոլար (աճը` 7,1%)։
ԿԲ տվյալներով` Հայաստանում դրամական փոխանցումների ներհոսքը 2013 թվականի ընթացքում կազմել է 1869.7 մլն դոլար կամ երկրի ՀՆԱ–ի մոտ 17.3 տոկոսը։ ($1 – 414,90 դրամ է)։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: