Archives by Month:

Calendar:

  • Calendar

    April 2014
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Archive for April 29th, 2014

    Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի 7 ապահովագրական ընկերություններից վեցը 2014 թ.–ի առաջին կիսամյակում ներառվել են երկրի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում` պետբյուջե վճարելով մոտ 632,7 մլն դրամ, հաղորդվում է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը ապրիլի 29–ին աճել է 0.21 տոկոսով և կազմել 1 դոլարի դիմաց 413.92 դրամ

    Tuesday, April 29th, 2014

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ապրիլի 29–ին տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 0.21 տոկոսով և 1 դոլարի դիմաց կազմել է 413.92 դրամ։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել է 0,30 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 413,10 դրամ

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը ապրիլի 29–ի արդյունքներով, ապրիլի 28–ի ցուցանիշի համեմատ, աճել է 0,30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 413,10 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    ՀՀ ԿԲ–ն մշակույթի և գիտության հայտնի գործիչների երեք հուշադրամներ է թողարկել

    Tuesday, April 29th, 2014

    ՀՀ ԿԲ–ն թողարկել է հայ բանաստեղծ և հասարակական գործիչ Հովհաննես Շիրազի 100–ամյակին նվիրված ոսկե հուշադրամ, ինչպես նաև եկեղեցական գործիչ և հայ առաջին գրահատարակիչներից մեկի` Ոսկան Երևանցու 400–ամյակին և Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 100–ամյակին նվիրված արծաթե հուշադրամներ, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը։

    ՀՀ առևտրային բանկերը 2014թ.–ի 1–ին եռամսյակում 8.9 մլրդ դրամ հարկ են վճարել պետբյուջե

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում 2014թ.–ի առաջին եռամսյակի արդյունքներով ընդգրկվել են երկրում գործող բոլոր առևտրային բանկերը (21 բանկ), որոնք ընդհանուր առմամբ շուրջ 8.9 մլրդ դրամ են վճարել պետբյուջե 2013 թվականի նույն ժամանակահատվածի 8.6 մլրդ դրամի դիմաց, նշված է ՀՀ ՊԵԿ–ի կայքում։

    Հայաստանի առևտրային բանկերի չաշխատող ակտիվների մասնաբաժինը 2014թ.–ի փետրվարին 5.37% է կազմել

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանի` չաշխատող և բանկերից դուրս գրված ակտիվների մասնաբաժինը 2014 թվականի փետրվարին կազմել է 5.37 տոկոս, ինչը 0.18 տ.կ.–ով շատ է 2014 թվականի հունվարի ցուցանիշից, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում։

    Հայաստանում 1–ին եռամսյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ

    Tuesday, April 29th, 2014

    Հայաստանում 2014 թվականի 1–ին եռամսյակում վճարված ապահովագրավճարների ընդհանուր ծավալը կազմել է 10.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 10 տոկոսով։ Այդ մասին վկայում են «ԱՌԿԱ» գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2014 թվականի 1–ին եռամսյակի ամփոփագրում։

    ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին քարտերի արգելափակման մասին

    Tuesday, April 29th, 2014

    ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին իր թողարկած կրեդիտային և դեբետային քարտերի արգելափակման մասին։