Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսվում է 3,5%–ի մակարդակում. ԿԲ կանխատեսում

08.04.2013 16:12
Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսվում է 3,5%–ի մակարդակում. ԿԲ կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսվում է 3,5%–ի մակարդակում, նշում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից` ներկայացնելով ԿԲ խորհրդի` մարտի 26-ին կայացած նիստի արդյունքները։

«Փետրվարին բնականոն գնաճը շարունակել է ցուցաբերել կայուն վարքագիծ՝ գրանցելով ընդամենը 0.2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը կազմել է 3.5%: 12-ամսյա գնաճի փաստացի զարգացումները համահունչ են եղել փետրվարին արված կանխատեսման բազային սցենարի հետ, որի պարագայում, հաշվի առնելով նաև մարտին ակնկալվող գնաճը, 2013 թ-ի առաջին եռամսյակում գնաճը գնահատվում է 3.5%», ասվում է հաղորդագրության մեջ։

2013 թ. փետրվարին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.1%՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի ստորին հատվածում: Փետրվարի գնանկումը պայմանավորվել է հիմնականում պարենային ապրանքների գների նվազմամբ՝ 0.7% (նպաստումը` շուրջ 0.4 տոկոսային կետ), որի կառուցվածքում նվազում է դիտվել «Բանջարեղեն և կարտոֆիլ» և «Միրգ» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 6.2% և 2.6% (ընդհանուր նպաստումը գնանկմանը` շուրջ 0.5 տոկոսային կետ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև