Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 769,92 դրամ

28.04.2014 19:20
Ոսկու գնման գինը Հայաստանում նվազել է 1,5%–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15 769,92  դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքն ընթացիկ շաբաթվա ընթացքում մեկ գրամի դիմաց կազմել է 15 769,92 դրամ, ինչը նախորդ շաբաթվա ցուցանիշից պակաս է 1,5 տոկոսով կամ 240,78 դրամով։

Միաժամանակ ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 17 141,22 դրամ`կրճատվելով 1,5 տոկոսով կամ 261,72 դրամով։

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ ` գնման գին` 237,35 դրամ (3,78 դրամի անկում), բացթողնման գին` 257,99 դրամ (4,11 դրամի անկում), պլատին` գնման գին` 17 184,88 դրամ (524,8 դրամի անկում), բացթողնման գինը` 18 679,22 (570,43 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 665,07 դրամ (140,2  դրամի անկում), բացթողնման գինը` 10 505,51 դրամ (152,39 դրամի անկում)։ ($1 –ը` 412,80 դրամ) –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև