ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին մեկնել է Սոֆիա` մասնակցելու կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

05.06.2014 18:01
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին մեկնել է Սոֆիա` մասնակցելու կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի նիստին

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 5-ին մեկնել է Սոֆիա` մասնակցելու Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանների երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 31-րդ նիստին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Կառավարիչների ակումբի նիստի քննարկումները կանցկացվեն «Կենտրոնական բանկերը և բանկային կարգավորման մարտահրավերները» թեմայի շուրջ:

ԿԲ նախագահը մասնակցելու է նաև Բուլղարիայի ազգային բանկի 135-ամյակին նվիրված համաժողովին և միջոցառումներին:--0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև