ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 25–ին ավելացել է 0.51 տոկոսով և կազմել 460,34 դրամ

25.12.2014 18:41
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը դեկտեմբերի 25–ին ավելացել է 0.51 տոկոսով և կազմել 460,34 դրամ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դեկտեմբերի 25–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0.51 տոկոսով և կազմել է 460,34 դրամ։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 1.1 մլն դոլարի (մոտ 506,4 մլն դրամ) 2 գործարք։ Ֆոնդային բորսայում դեկտեմբերի 25–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Դեկտեմբերի 25–ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 459,3 դրամ, 1 եվրոյինը` 562.23 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև