ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը Հայաստանում հունվարի 20-ին աճել է 1,06% և կազմել 475 դրամ $1 համար

20.01.2015 17:14
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը Հայաստանում հունվարի 20-ին աճել է 1,06% և կազմել 475 դրամ $1 համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով հունվարի 20-ի արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, աճել է 1,06% և կազմել 475 դրամ  $1 համար։

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն` այսօր ԱՄն դոլարով կատարվել է $100 հազ. (դրամային արտահայտությամբ `47,5 մլն. դրամ) մեկ գործարք։ Միաժամանակ եվրոյով գործարք NASDAQ OMX Արմենիա բորսայում 2015թ. հունվարի 20-ին չի իրականացվել։

Հունվարի 20-ին միջին կշռված փոխարժեքներն են` $1` 477,91 դրամ, €1` 554,95 դրամ։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև