ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 23–ին ավելացել է 0.74 տոկոսով և կազմել 473,5 դրամ

23.01.2015 17:18
ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հունվարի 23–ին ավելացել է 0.74 տոկոսով և կազմել 473,5 դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հունվարի 23–ին կատարված գործարքների արդյունքում, նախորդ ցուցանիշի համեմատ, ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը ավելացել է 0.74 տոկոսով և կազմել է 473,5 դրամ մեկ դոլարի դիմաց։

Ֆոնդային բորսայի տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 100 հազար դոլարի (մոտ 47,35 մլն դրամ) 1 գործարք։ Ֆոնդային բորսայում դեկտեմբերի 23–ին եվրոյով գործարքներ չեն կատարվել։

Հունվարի 23–ի արդյունքում 1 դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 471.02 դրամ, 1 եվրոյինը` 529,14 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև