Archives by Month:

Calendar:

  • Calendar

    January 2015
    M T W T F S S
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Archive for January 26th, 2015

    Հայկական առաջատար բանկերի ցանկն ըստ 2014թ.–ին ունեցած ակտիվների մեծության

    Monday, January 26th, 2015

    «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի առաջատար բանկերի դասավորությունն ըստ 2014 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ ունեցած ակտիվների մեծության։

    Հայաստանի բանկերի զուտ շահույթը 2014 թ.-ին կրճատվել է 41%–ով և կազմել շուրջ 27,1 մլրդ դրամ

    Monday, January 26th, 2015

    Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2014 թ.-ին կազմել է մոտ 27,1` 2013 թ.-ի 46,3 մլրդ դրամի փոխարեն` կրճատվելով 41%-ով։

    Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ ստացված դիմումների թիվը 2014-ին աճել է 62%-ով, հասնելով 3 244-ի

    Monday, January 26th, 2015

    Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ 2014 թվականին ֆինանսական խնդիրներին վերաբերող 3 244 բողոք է ստացվել, ինչը 62%-ով ավելի է 2013-ի ցուցանիշից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

    Հայաստանում 2014 թ.–ին միջին տարեկան գնաճը կազմել է 3%

    Monday, January 26th, 2015

    Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է ներկայացրել ՀՀ ԱՎԾ–ն։

    Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել մոտ 96,4 մլն դոլար

    Monday, January 26th, 2015

    Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հունվարի 19–ից 23–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել մոտ 96,4 մլն դոլար՝ մեկ դոլարի դիմաց 473,59 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    NASDAQ OMX Արմենիայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքների ծավալը կազմել է 3,7 մլն դոլար

    Monday, January 26th, 2015

    NASDAQ OMX Արմենիա ֆոնային բորսայում հունվարի 19–23–ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի գործարքների համախառն ծավալը կազմել է 3,7 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

    ԵԿԲ–ն անհրաժեշտության դեպքում կերկարացնի ակտիվների գնումը

    Monday, January 26th, 2015

    Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարությունը պատրաստ է 2016 թ.–ի սեպտեմբերից հետո ևս շարունակել քանակական մեղմման ծրագիրը, եթե դա պահանջեն գնաճային սպասումները, հայտարարել է ԵԿԲ–ի գործադիր խորհրդի անդամ Բենուա Կերեն, տեղեկացնում է Vestifinance.ru–ն։