«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2015 թվականի I եռամսյակի վարկանիշը` ըստ մամուլի հրապարակումների

16.04.2015 14:08
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2015 թվականի I եռամսյակի վարկանիշը` ըստ մամուլի հրապարակումների

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2015 թվականի I եռամսյակի վարկանիշը` ըստ մամուլի հրապարակումների։ Առաջատար են դարձել ՎՏԲ–Հայաստան բանկը, Կոնվերս բանկը, Անելիք բանկը, Ամերիաբանկը և Հայէկոնոմբանկը։

Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1214,9` 2014 թ.–ի առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 2,3 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2014 թվականի առաջին եռամսյակում կազմում էր 1243,3)։Միաժամանակ 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ ԸՎՑ–ն կրճատվել է 20,9 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում կազմել է 1535.4)։

Հարկ է նշել, որ «ԱՌԿԱ» գործակալության 2015 թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 14 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

2015 թ.–ի– առաջին եռամսյակի մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 902,4–ից հասել է 1007,2–ի (2014 թ.–ի չորրորդ եռամսյակում ԸՎՑ–ն կազմել է 945,7)։ Միաժամանակ հինգ առաջատար բանկերին բաժին է հասել մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 83 տոկոսը (2014թ.–ի առաջին եռամսյակում` 84,3 տոկոս, չորրորդ եռամսյակում` 77 տոկոս)։

2015թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքում է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 29,7 տոկոս։ Միաժամանակ բանկի ԸՎՑ–ն կազմել է 361,4`2014 թ.–ի առաջին եռամսյակում գրանցված 176,8 –ի և 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցված 89,8 –ի դիմաց։ Երկրորդ հորիզոնականում է Կոնվերս բանկը` 22,2 տոկոս մասնաբաժնով և 269,1 ԸՎՑ–ով` համապատասխանաբար 0–ի և 53,8–ի դիմաց, երրորդ տեղում է Անելիք բանկը` 15,6 տոկոս մասնաբաժնով և 189,7 ԸՎՑ–ով` համապատասխանաբար 53,8–ի և 74,3–ի դիմաց, վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը` 8,4 տոկոս մասնաբաժնով և 2015 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում գրանցված 102,5 ԸՎՑ–ով` նախորդ տարվա առաջին և չորրորդ եռամսյակներում համապատասխանաբար գրանցված 676,6–ի և 725,2–ի դիմաց, 5–րդը Հայէկոնոմբանկն է` 7 տոկոս մասնաբաժնով և 84,6 ԸՎՑ–ով` համապատասխանաբար 4,8–ի և 2,6–ի դիմաց։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի վարկանիշը` ըստ մամուլի հրապարակումների» ամփոփագրում (#01(21), 2015 թվականի I եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև