ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն աճել է 17,2%–ով` հասնելով 86688,1 մլն դրամի

05.05.2015 19:58
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն աճել է 17,2%–ով` հասնելով  86688,1 մլն դրամի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ–ում գործող Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2015 մայիսի 1–ի դրությամբ, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,2 տոկոսով` կազմելով  86688,1 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ԱՎԾ–ի կայքում, անկումը, նախորդ ամսվա համեմատ, կազմել է 11,2 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 64,8 տոկոսը արտարժութային վարկերն են։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմել է 1,2 տոկոս։

2015թ.–ի մայիսի 1–ի դրությամբ մասնաճյուղերի ներգրաված բանկային ավանդների ծավալը կազմել է 56426,4 մլն դրամ։ Այս ցուցանիշը, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2,1 տոկոսով, իսկ ապրիլի համեմատ նվազել է 4,3 տոկոսով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ավանդների 71,5 տոկոսը ժամկետային դեպոզիտներն են, 19,5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9 տոկոսը` նպատակային ավանդները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև