Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերությունը 1–ին եռամսյակում նվազել է 0,64 տ.կ.–ով` մինչև 0,27%,, իսկ կապիտալի շահութաբերությունը` 3,71 տ.կ.–ով` մինչև 1,87%

20.05.2015 19:14
Հայաստանի բանկերի ակտիվների շահութաբերությունը 1–ին եռամսյակում նվազել է 0,64 տ.կ.–ով` մինչև 0,27%,, իսկ կապիտալի շահութաբերությունը` 3,71  տ.կ.–ով` մինչև  1,87%

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի ակտիվների շահութաբերության մակարդակի միջին ցուցանիշը (ROA) 2015 թ. 1–ին եռամսյակում կազմել է 0,27 տոկոս` 2014 թ.–ի վերջին գրանցված  0,91տոկոսի համեմատ։

«ԱՌԿԱ» գործակալություն կողմից իրականացված վերլուծության համաձայն` 2015 թ.–ի  մարտի 31–ի դրությամբ այս ցուցանիշով առաջատարների հնգյակը գլխավորում է Ինեկոբանկը, որի ROA–ն 1–ի եռամսյակի  արդյունքում կազմել է 2,6տոկոս` 2014 թ.–ին գրանցված  3,83 տոկոսի փոխարեն։

Այնուհետև հետևում է  Մելլաթ բանկը` 2,31 տոկոս ցուցանիշով` 1,03 տոկոսի համեմատ, HSBC–Բանկ Հայաստանը` 2,26 տոկոս`  2,53 տոկոսի համեմատ, Արմսվիս բանկը` 1,83 տոկոս` 3,12 տոկոսի համեմատ և Ամերիաբանկը` 1,50 տոկոս` 2,08  տոկոսի համեմատ։

Միաժամանակ Հայաստանի բանկային համակարգի կապիտալի շահութաբերության մակարդակը (ROE) առաջին եռամսյակում կազմել է 1.87 տոկոս` 2014 թ.–ի վերջին գրանցված 5.58 տոկոսի համեմատ։

Այս ցուցանիշով առաջին տեղը նախորդ տարվա արդյունքում զբաղեցրել է Ինեկոբանկը` 15.08 տոկոս` 2014 թ.–ին գրանցված 21 տոկոսի համեմատ, HSBC–Բանկ Հայաստանը` 14,13 տոկոս` 14.17 տոկոսի համեմատ, Ամերիաբանկը` 13.66 տոկոս` 17.82 տոկոսի համեմատ, Յունիբանկը` 10.66 տոկոս` 4.45 տոկոսի համեմատ և Կոնվերսբանկը` 8.86 տոկոս` 11,59 տոկոսի համեմատ։

Հարկ է նշել, որ բանկային համակարգի շահութաբերության անկումը նկատվում է 2014 թվականի նոյեմբերից հայկական դրամի արժեզրկման պատճառով ֆինանսական շուկաների շոկերի և տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով։ Միաժամանակ, ցուցանիշների կտրուկ արժեզրկում է գրանցվել 2015 թվականի հունվարին։ Մասնավորապես, կարգավորչի տվյալներով, ROA–ն հունվարին կազմել է մինուս 0.7 տոկոս 2014 թվականի 1 տոկոսի դիմաց, ROE –ն` մինուս 4.9 տոկոս 6.4 տոկոսի դիմաց։ Ընդ որում, արդեն մարտին իրավիճակը քիչ թե շատ կայունացել է` այսպես, ROA–ն կազմել է 0,2%, իսկ ROE – ն` 1,7%.

2015 թ. մարտի  վերջի տվյալներով Հայաստանի առևտրային բանկերի համախառն ակտիվները կազմել են մոտ 3 272,1 մլրդ դրամ (3.4 տոկոսի անկում տարեսկզբի համեմատ), պարտավորությունները` 2 785,7 մլրդ դրամ (4.4 տոկոսի անկում), վարկային ներդրումները` 2 075,6 մլրդ դրամ (3.5 տոկոսի անկում), հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 1 620 մլրդ դրամ (անկումը` 4,4%), կապիտալը` 486,4 մլրդ դրամ (աճը` 2,7%)։ Հայկական բանկերի զուտ շահույթը 2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է մոտ 2.2 մլրդ դրամ` նվազելով 75.2 տոկոսով 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև