ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն աճել է 17,7%–ով` հասնելով 87973 մլն դրամի

08.06.2015 14:12
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելն աճել է 17,7%–ով` հասնելով 87973 մլն դրամի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` ԼՂՀ–ում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2015թ.–ի հունիսի 1–ի դրությամբ, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 17,7 տոկոսով` կազմելով  87973 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ԱՎԾ–ի կայքում, անկումը նախորդ ամսվա համեմատ կազմել է 1,5 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 67,7 տոկոսը արտարժութային վարկերն են։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմել է 1,3 տոկոս։

2015թ.–ի հունիսի 1–ի դրությամբ մասնաճյուղերի ներգրաված բանկային ավանդների ծավալը կազմել է 56469,5 մլն դրամ։ Այս ցուցանիշը, 2014թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 2 տոկոսով, իսկ մայիսի համեմատ նվազել է 0,1 տոկոսով։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ավանդների 73,5 տոկոսը ժամկետային դեպոզիտներն են, 17,5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9 տոկոսը` նպատակային ավանդները (1 դոլարը` 476,86 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև