ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ կազմել է 75338.6 մլն դրամ

08.07.2014 13:27
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2014թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ կազմել է 75338.6 մլն դրամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը 2014թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ, 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 4.6 տոկոսով և կազմել 75338.6 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել 0,8 տոկոս։

Ընդհանուր վարկային պորտֆելում 53,8 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1,3 տոկոս։

2014թ.–ի հուլիսի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 54343.4 մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` կրճատվելով 1,8 տոկոսով։

Ինչպես հետևում է հաղորդագրությունից, ավանդների 68,5 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 23.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.3 տոկոսը` նպատակային ավանդները։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև