Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պետական պարտատոմսեր է հետ գնել

12.06.2015 17:27
Հայաստանի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պետական պարտատոմսեր է հետ գնել

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 11-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN60294166 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 277 505 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 006 101 660 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 10.8400 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ: (1 դոլարը` 477,12 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև