ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամի պետական պարտատոմսեր է հետգնել

21.05.2013 17:49
ՀՀ ֆինանսների նախարարությունը 750 մլն դրամի պետական պարտատոմսեր է հետգնել

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 21-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294142 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Ինչպես տեղեկացնում են նախարարության մամուլի ծառայությունից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 602 500 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000  դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 762 089 058 դրամ:

Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 9.8130 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 4 գործակալ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև