«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

16.07.2015 14:40
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Արմսվիսբանկը, 2. Արարատբանկը, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 4. HSBC Բանկ Հայաստանը և 5. ՎՏԲ–Բանկ Հայաստանը։

Այս տարվա երկրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 1553,7` 2014 թ.–ի երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 37,5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2014 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 2483,9)։ Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն ավելացել է 27,9 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2015 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1214,9)։

Հարկ է նշել, որ 2015 թ.–ի երկրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 14 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը 2015 թ.–ի երկրորդ եռամսյակում, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է` 2255,6–ից դառնալով 1125,5, այն դեպքում, երբ 2015 թ.–ի առաջին եռամսյակում ԸՎՑ–ն կազմել է 1007,2։

Միաժամանակ առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան ընդհանուր տեղեկատվության 72 տոկոսը (2014 թ.–ի երկրորդ եռամսյակում` 91 տոկոս, իսկ 2015 թ.–ի առաջին եռամսյակում` 83 տոկոս)։

2015 թ.–ի երկրորդ եռամսյակի մամուլի վարկանիշում առաջատար դիրքը զբաղեցրել է Արմսվիսբանկը, որի ԸՎՑ–ն հաշվետու եռամսյակում կազմել է 466,4, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակում այն կազմել է 35,88, իսկ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում բանկի վերաբերյալ տեղեկատվական հոսք չի գրանցվել։

Երկրորդ դիրքում է Արարատբանկը, որի ԸՎՑ–ն կազմել է 240,9` առաջին եռամսյակում գրանցված 2,6–ի դիմա, իսկ բանկի ԸՎՑ–ն նախորդ տարվա երկրորդ եռամսյակում կազմել է 533,09։ Այնուհետև գալիս է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որը ԸՎՑ–ն կազմել է 151,6` առաջին եռամսյակում գրանցված 48,7–ի և 2014 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 379,59–իչ դիմաց։ Վարկանիշի չորրորդ հորիզոնականում է HSBC Բանկ Հայաստանը, որի ԸՎՑ–ն կազմել է 148,6, նախորդ եռամսյակում ԸՎՑ—ն կազմել է 0, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում`15,38։

Առաջատարների հնգյակը եզրափակում է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի ԸՎՑ–ն կազմել է 118` նախորդ եռամսյակում գրանցված 361,4–ի և նախորդ տարվա երկրորդ եռամսյակում գրանցված 417,72–ի դիմաց։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#02(22), 2015 թ.–ի երկրորդ եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև