Հայկական առաջատար բանկերի վարկանիշը՝ ըստ ակտիվների մեծության

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի առաջատար առևտրային բանկերի վարկանիշը՝ ըստ ակտիվների մեծության 2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ: Վարկանիշը կազմողների մտահղացման համաձայն՝ տվյալները թարմացվելու են եռամսյակը մեկ:

2011 թ.-ի դեկտեմբերի արդյունքներով՝ վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի ընդհանուր ակտիվների մեծությունը կազմել է 218,6 մլրդ դրամ: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է հասնում դրանց մեծության 10,5 տոկոսը:

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը, որի ակտիվները կազմել են 201,4 մլրդ դրամ, իսկ բանկերի ընդհանուր ակտիվներում մասնաբաժինը կազմել է 9,7 տոկոս:

Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը զբաղեցնում է ՎՏԲ-Հայաստան բանկը, որի ակտիվները գերազանցել են 182 մլրդ դրամը՝ կազմելով բանկային համակարգի համախառն ակտիվների 8,8 տոկոսը:

Չորրորդ տեղում է HSBC-բանկ Հայաստանը, որի ակտիվները գերազանցել են 179 մլրդ դրամը: Այս բանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ակտիվների 8,62 տոկոսը:

Հայբիզնեսբանկը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի 5-րդ տեղը, բանկի ակտիվները տարեվերջին կազմել են շուրջ 168,5 մլրդ դրամ՝ կազմելով բոլոր բանկերի համախառն ակտիվների 8,1 տոկոսը:

Հարկ է նշել, որ 2011 թ.-ի վերջին Հայաստանի բանկային համակարգի ակտիվների գումարը կազմել է շուրջ 2075,4 մլրդ դրամ՝ 2010 թ.-ի նույն ժամանակահատվածի 1553,1 մլրդ դրամի համեմատ՝ ապահովելով 33,6 տոկոսի աճ:

Միաժամանակ ակտիվների մեծությամբ հինգ ամենախոշոր հայկական բանկերին բաժին է հասնում բոլոր բանկերի համախառն ակտիվների գրեթե կեսը՝ 45,8 տոկոս:

RANKING OF BANKS BY SIZE OF THEIR ASSETS

* հազ. դրամ

Բանկերի ակտիվների վարկանիշը կազմելու համար աղբյուր է ծառայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» եռամսյակային տեղեկագիրը:

Բոլոր բանկային ցուցանիշների վերաբերյալ ավելի մանրամասն թվային տեղեկատվություն կարելի է գտնել «Հայաստանի բանկերը» տեղեկագրում, որը կազմված է մամուլում հրապարակվող բանկային կազմակերպությունների միասնականացված ֆինանսական հաշվետվությունների, ինչպես նաև բանկերի կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության հիման վրա:

«Հայաստանի բանկերը» տեղեկագիրը բանկային ցուցանիշների շուրջ 60 էջանոց աղյուսակային նյութ է և բաղկացած է 9 հիմնական բաժնից, որոնք բնութագրում են բանկային համակարգը՝ 1. Բանկերի ընդհանուր բնութագիրը, 2. Ակտիվներ, 3. Պարտավորություններ, 4. Կապիտալ, 5. Շահույթ/Վնաս, 6. Դրամական միջոցների շարժի մասին տեղեկություններ, 7. Լիկվիդայնության և կապիտալիզացիայի մակարդակը, 8. Ռիսկերի նորմատիվային ցուցանիշները, 9. Բանկերի եկամտաբերության և շահութաբերության ցուցանիշները:

Այս տեղեկագիրն ու գործակալության տեղեկատվական այլ ապրանքները ձեռք բերելու համար հարկավոր է դիմել գործակալության մարկետինգի բաժին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img