«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2014 թ.–ի մամուլի վարկանիշը

25.02.2015 17:38
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2014 թ.–ի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի 2014 թ.–ի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը, 2. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 3. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, 4. Արարատբանը և 5. Անելիք բանկը:

Հարկ է նշել, որ 2014 թ.–ի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 21 առևտրային բանկերից միայն 19 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Այսպիսով, անցած տարի վարկանիշվող բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 7262,31` 2013 թ.–ի համեմատ ավելանալով 56 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության 2014 թ.–ի մամուլի վարկանիշի առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը կազմել է 5698,2` 2013 թ.–ին գրանցված 3529,9–ի դիմաց։ Միաժամանակ առաջատար հնգյակին բաժին է հասել տարեկան տեղեկատվության 78 տոկոսը։

Հատկանշական է, որ 2014 թ.–ի մամուլի վարկանիշում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որը հինգ տարի պահպանում է առաջատարի դիրքը։ Ամերիաբանկի ԸՎՑ–ի տեսակարար կշիռը մամուլի վարկանիշում կազմել է 39,9 տոկոս։ Միաժամանակ Ամերիաբանկի ԸՎՑ–ն 2014 թ.–ին կազմել է 2901` 2013 թ.–ին գրանցված 1617,2–ի դիմաց։

Երկրորդ հորիզոնականում է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմում է 11,9 տոկոս, բանկի ԸՎՑ–ն հաշվետու ժամանակահատվածում 866,7 է` 2013 թ.–ին գրանցված 441,6–ի դիմաց։

Այնուհետև գալիս է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 10 տոկոս։ Բանկի ԸՎՑ–ն 2014 թ.–ին կազմել է 728,4` 2013 թ.–ի գրանցված 548,6–ի դիմաց։ Չորրորդ հորիզոնականում է Արարատբանկը` 8,7 տոկոս մասնաբաժնով և 630,5 ԸՎՑ–ով` 2013 թ.–ին գրանցված 517,7–ի համեմատ։ Առաջատարների հնգյակը եզրափակում է Անելիք բանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 7,9 տոկոս, իսկ ԸՎՑ–ն 2014 թ.–ին կազմել է 571,7` 2013 թ.–ին գրանցված 404,9–ի դիմաց։

Հիշեցնենք, որ «ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշի առաջատարները 2013 թ.–ին եղել եմ Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, Արարատբանկը, ՎՏԲ–Հայաստան Բանկն ու Անելիք բանկը։

Ինչ վերաբերում է հայկական բանկերի 2014 թ.–ի չորրորդ եռամսյակի մամուլի վարկանիշին, ապա այդ վարկանիշի առաջատարներն են 5 բանկեր` 1.Ամերիաբանկը, 2.Արդշինբանկը, 3.Ինեկոբանկը, 4. ՎՏԲ Հայաստան Բանկը, 5. Արմսվիսբանկը։

2014 թ.–ի չորրորդ եռամսյակի մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը, երրորդ եռամսյակի համեմատ, 1843,1–ից նվազել է մինչև 1179–ի (2013 թ.–ի չորրորդ եռամսյակում գրանցվել է 1619,3)։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում առաջատար հինգ բանկերին բաժին է հասել մամուլի տեղեկատվության ընդհանուր ծավալի 77 տոկոսը։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում են ինչպես տպագիր հրատարակություններ՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Կապիտալ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ», այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալներ՝ Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում (#04(20) 2014 թվականի IV եռամսյակ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև