«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է անվճար բջջային հավելված

05.08.2015 12:52
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է անվճար բջջային հավելված

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հեռակա բանկային ծառայություններից օգտվող հաճախորդների համար «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ներդրել է ArexiMobile անվճար բջջային հավելվածը, որը թույլ է տալիս օգտվել հիմնական բանկային ծառայություններից` անձնական սմարթֆոնի կամ պլանշետի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ArexiMobile բջջային հավելվածը հնարավորություն է տալիս ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց շուրջօրյա կառավարել սեփական հաշիվները, կատարել կոմունալ վճարումներ, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկումներ, վարչական ակտերի վճարումներ, դիտել ավանդների ու վարկերի ընթացիկ հաշիվները, ինչպես նաև վարկերի մարման ժամանակացույցն ու իրականացված գործարքները:

Բացի այդ, ArexiMobile հավելվածը թույլ է տալիս վարկերի մարման ժամանակացույցը սինքրոնանցել բջջային օրացույցի հետ, ինչպես նաև բջջային հեռախոսի կամ պլանշետի վրա պարբերաբար ստանալ մարումների ամսաթվերի մասին ծանուցումներ:

ArexiMobile հավելվածն ունի նաև լրացուցիչ հնարավորություն, որի միջոցով հնարավոր կլինի արագ որոշել Առէկսիմբանկի մոտակա մասնաճյուղերի, բանկոմատների կամ POS-տերմինալ ունեցող առևտրային կետերի գտնվելու վայրերը: Ընդ որում, այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես Բանկի ռեզիդենտ, այնպես էլ` ոչ ռեզիդենտ հաճախորդները:

ArexiMobile-ի միջոցով հաճախորդները կարող են ստանալ Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների մասին շուրջօրյա տեղեկատվություն` աշխարհի ցանկացած կետում: Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի համար և այն հնարավոր է բեռնել անվճար: Ծառայության սակագները համապատասխանում են Առէկսիմբանկի կողմից սահմանված «Ինտերնետ-բանկինգ»-ի սակագներին:

«Հավելվածը հասանելի է օգոստոսի 5-ից: Դրա ներդրումը ևս մեկ քայլ է մեր երկրում հեռակայված բանկինգի զարգացման ուղղությամբ»,– նշվում է բանկի մամուլի հաղորդագրությունում:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009 թվականի նոյեմբերից: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային և ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաև կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ և ավանդային գումարների համալրումներ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև