19.10.2015 15:07
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը և American Express ընկերությունը Բանկի American Express քարտերի քարտատերերի համար իրականացնում են հերթական պարգևատրումների ծրագիրը, հաղորդեցին Բանկի մամուլի ծառայությունից:
«Մինչև 2016թ. հունվարի 15-ը ներառյալ American Express Gold, American Express Blue և American Express Cashback քարտերով կատարելով առնվազն 300,000 ՀՀ դրամի վճարումներ ՀՀ-ում և արտերկրում՝ քարտատերերը հնարավորություն կստանան ընտրել իրենց պարգևատրումը Բանկի կողմից ներկայացվող կատալոգից»,- ասված է հաղորդագրությունում:
Պարգևատրումների կատալոգին և ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքից:
Ի դեպ, հաղորդագրության համաձայն, ներկայում ևս ձեռք բերելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի կողմից թողարկվող American Express քարտը, քարտապանները կարող են նշված ժամանակահատվածում օգտվել այս առաջարկից:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: