ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու համար

18.04.2013 13:43
ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված անձանց պատասխանատվության ենթարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011 թվականի հոկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկն երկրի բնակչությանն է առաջարկում ապառիկ վարկավորման ծառայություններ (ֆիզիկական անձանց վարկավորում` ապառիկ տարբերակով կենցաղային իրեր ձեռք բերելու համար), և այդ նախագծի շրջանակներում մինչ օրս Բանկը կնքել է պայմանագրեր Հայաստանի տարածքում գործունեություն ծավալող և, մասնավորապես, համակարգչային և կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող բազմաթիվ ընկերությունների հետ:

Ինչպես նշում են բանկի մամուլի ծառայությունից, ընկերությունների հետ կնքած պայմանագրերի համաձայն` ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկավորում է ֆիզիկական անձանց, որոնք ցանկանում են ապառիկ ձեռք բերել իրեր պայմանագրով նախատեսված պայմաններով: Պայմանագրի պայմանների համաձայն` վարկի տրամադրման դեպքում ձեռք բերված իրը համարվում է վարկի ապահովվածության միջոց: Իսկ ընկերություն-վաճառողը պարտավորվում է տվյալ պայմանագրի գործողության ընթացքում պահպանել վարկի տրամադրման, պայմանագրի կնքման և այլ պայմանները:

Բանկի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ԱՁ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երևան Գարեգին Նժդեհ 12 հասցեում և համագործակցում է Բանկի հետ խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը, ինչպես նաև հնարավոր է ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ:

«Այդ կապակցությամբ և հաշվի առնելով այն փաստը, որ նման գործողությունները հանգեցնում են բարձր ռիսկայնության, շատ վտանգավոր են ՀՀ բանկային համակարգի համար, հասարակական մեծ վտանգ է ներկայացնում, ՎՏԲ-Հայաստան Բանկը դիմել է իրավապահ մարմիններին հանցագործության կատարման մեջ ներգրավված այլ անձանց պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկայում բանկն ունի մասնաճյուղային ամենամեծ ցանցը հանրապետությունում՝ 67 մասնաճյուղ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև