Հայկական առաջատար բանկերի 2015թ. ռենքինգն ըստ ակտիվների մեծության

16.02.2016 15:10
Հայկական առաջատար բանկերի 2015թ. ռենքինգն ըստ ակտիվների մեծության

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի առևտրային բանկերի ռենքինգը 2015 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ։

Հայաստանում գործող 21 բանկերի ակտիվների համախառն ծավալը 2015 թվականին կազմել է 3 548.1 մլրդ դրամ` 2014 թվականի համեմատ ավելանալով 4.67 տոկոսով։ Բանկերի ակտիվների աճի տեմպերի դանդաղումն արտացոլում է վարկավորման աճի տեմպերը։ Այսպես, 2015 թվականի ընթացքում բանկային համակարգի վարկային ավանդներն աճել են ընդամենը 0.69 տոկոսով (մինչև 2182,2 մլրդ դրամ), մինչդեռ 2014 թվականին վարկավորման աճը կազմում էր 21.2 տոկոս։

Հարկ է նշել, որ բանկերը երկար տարիներ շարունակ ակտիվների աճի բարձր տեմպեր են ցույց տվել։ Սկսած 2003 թվականից` Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն աճել են աճի երկնիշ տեմպերով` տարեկան 20-40 տոկոս։ Այդ իսկ պատճառով դա բանկերի ակտիվների տարեկան առաջին աճն է վերջին 13 տարիների ընթացքում, որն արտահայտված է ոչ երկնիշ թվով։

«ԱՌԿԱ» գործակալության ռենքինգի համաձայն, ակտիվների մեծությամբ ամենախոշոր բանկերի առաջատարների հնգյակում են` Ամերիաբանկը, Արդշինբանկը, ՎՏԲ–Հայաստան Բանկը, Հայբիզնեսբանկը, HSBC Բանկ Հայաստանը։ Միաժամանակ, 2015 թվականին առաջատար հնգյակին բաժին է ընկել երկրի բանկային համակարգի համախառն ակտիվների մետ կեսը` 51.16 տոկոսը կամ 1 815.5 մլրդ դրամ։

Ակտիվների մեծությամբ առաջատար բանկերի ռենքինգի առաջին հորիզոնականը 2015 թվականին զբաղեցնում է Ամերիաբանկը, որն առաջատար է այս ցուցանիշով 2013 թվականից։ Հաշվետու ժամանակահատվածում բանկի ակտիվները կազմել են 515.8 մլրդ դրամ` 2014 թվականի համեմատ ավելանալով 29 տոկոսով։ Միաժամանակ, Ամերիաբանկի բաժնեմասը բանկային համակարգի համախառն ակտիվներում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 14.5 տոկոս։

Ռենքինգի երկրորդ տեղում Արդշինբանկն է, որի բաժնեմասը բանկերի համախառն ակտիվներում կազմել է 11.3 տոկոս։ Բանկի ակտիվները հաշվետու տարում աճել են 9.6 տոկոսով` մինչև 401.7 մլրդ դրամ։

Երրորդ տեղում է ՎՏԲ–Հայաստան Բանկը 8.9 տոկոսի ակտիվներով։ Միաժամանակ, բանկի ակտիվները 2015 թվականին նվազել են 12.5 տոկոսով` մինչև 315.8 մլրդ դրամ։

Չորրորդ տեղում Հայբիզնեսբանկն է` 8.6 տոկոսի համախառն ակտիվներով։ 2015 թվականին բանկի ակտիվներն աճել են 13.85 տոկոսով` կազմելով 306.6 մլրդ դրամ։

Ակտիվների մեծությամբ առաջատար բանկերի ռենքինգի առաջատարների հնգյակը եզրափակում է HSBC Բանկ Հայաստանը, որի բաժնեմասը բանկային համակարգում կազմում է 7.76 տոկոս։ 2015 թվականի վերջի դրությամբ` բանկի ակտիվները կազմել են 275.4 մլրդ դրամ` նվազելով 10.18 տոկոսով։

Ինչպես ցույց տվեց «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, Հայաստանում գործող 21 բանկերից 11–ը 2015 թվականին կրկնապատկել են իրենց ակտիվները։ Նախորդ տարվա արդյունքներով, բանկային հատվածի ակտիվների առավելագույն աճ է ցուցադրել Ինեկոբանկը, որը ՊրոԿրեդիտբանկի բաժնետոմսերի գնման գործարք է կատարել։ 2015 թվականին բանկի ակտիվներն աճել են 48 տոկոսով և կազմել են 236.6 մլրդ դրամ («ԱՌԿԱ»–ի ռենքինգի 7–րդ տող):

Միաժամանակ, ակտիվների ամենամեծ, 25.27 տոկոսի կրճատում է ցույց տվել Բիբլոս Բանկ Հայաստանը, որի ակտիվները կազմել են 39.7 մլրդ դրամ («ԱՌԿԱ»–ի ռենքինգի 19–րդ տող):

11111

Բանկերի վարկանիշի համար աղբյուր է ծառայում «ԱՌԿԱ»–ի «Հայաստանի բանկեր» ամփոփագիրը։

Տվյալ ամփոփագիրը և գործակալության տեղեկատվական այլ պրոդուկտները ձեռք բերելու համար կարելի է դիմել մարքեթինգի բաժին (е-mail: [email protected]): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև