Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ մի փոքր ավելացել է

27.02.2017 14:09
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ մի փոքր ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը 2017 թ.-ի փետրվարի 20–26–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17741.87 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է 2.66 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքն ավելացել է 2,89 տոկոսով կամ 408,42 դրամով և կազմել 19284.64 դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 258.83 դրամ (4.45 դրամի աճ), բացթողնման գին` 281.34 դրամ (4.84 դրամի աճ), պլատինում` գնման գին` 14468.44 դրամ (64.19 դրամի անկում), բացթողնման գինը` 15726.57 դրամ (69.77 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 11289.06 դրամ (222.77 դրամի աճ), բացթողնման գինը` 12270.72 դրամ (242.14 դրամի աճ) ($1 – 486.78 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև