Ոսկու գնման գինը Հայաստանում հոկտեմբերի 24-30-ը աճել է 0,2%–ով` մինչև 17 760,66 դրամ մեկ գրամի դիմաց

03.11.2016 13:07
Ոսկու գնման գինը Հայաստանում հոկտեմբերի 24-30-ը աճել է 0,2%–ով` մինչև 17 760,66 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հոկտեմբերի 24–ից 30-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 760,66 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 0,2 տոկոսով կամ 39,11 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 19 305,06 դրամ` աճելով 0,2 տոկոսով կամ 42,5 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 247,04 դրամ (0,24 դրամի անկում), բացթողնման գին` 268,52 դրամ (0,26 դրամի անկում), պլատինում` գնման գին` 13 165,27 դրամ (220,16 դրամի անկում), բացթողնման գինը` 14 310,08 դրամ (239,3 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 8 932,8 դրամ (256,8 դրամի անկում), բացթողնման գինը` 9 709,6 դրամ (279,14 դրամի անկում) ($1 – 475,36 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև