09.06.2016 16:00

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերությունները պետք է միջազգային վարկանիշներ ստանան` օտարերկրյա կապիտալ ներգրավելու համար, ասաց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի ղեկավար Կոնստանտին Սարոյանը:

Ինչպես ասաց նա չորեքշաբթի Fitch Ratings համաժողովի շրջանակում, Հայաստան որևէ միջազգային վարկանիշային գործակալության ներգրավումը, որը կիրականացնի ոչ միայն երկրի վարկանիշը, այլ նաև` առանձին ընկերությունների, Հայաստանի համար շատ կարևոր նախաձեռնություն է:

«Ժամանակն է, որ հայկական ընկերությունները վարկանիշներ ստանան, քանի որ մեր շուկաները բացվում են արտասահմանյան շուկաների և ներդրողների համար, սակայն ոչ մի արտասահմանյան ներդրող ինքնուրույն վարկանիշավորում կամ գնահատում, վարկունակության վերլուծություն չի իրականացնի», - ասաց Սարոյանը:

Նա նշեց, որ նման իրավիճակում առաջանում է անկախ, միջազգային փորձ ունեցող, անկողմնակալ վարկանիշային ընկերության անհրաժեշտություն, որը  կգնահատի տարբեր ընկերությունների ներուժը և իրավիճակը կներկայացնի հանրությանը:

Ընդ որում, ինչպես նշեց բորսայի պետը, վարկանիշը չի փոխարինում աուդիտը կամ ստուգումները և, հիմնականում, ուղղված է ներդրողներին: Այն կոչված է ապահովել վարկատուների վստահությունը, քանի որ կազմակերպություններին տրամադրվող վարկանիշը բնութագրոմ է իրավիճակը դրա ներսում:

«Fitch-ը Հայաստանում անցկացնում է երկրի, ինչպես նաև մի քանի ընկերությունների և բանկերի վարկանիշավորում, սակայն հարկավոր է դա տարածել առանձին ընկերությունների վրա: Այն պետք է ընդլայնվի, նրանց համար ավելի հասանելի դառնա: Դա կապահովի ընկերությունների հանդեպ պոտենցիալ ներդրողների վստահությունը», - ասաց Սարոյանը:

Fitch Ratings-ը հինգշաբթի անցկացնում է Հայաստանում առաջին մամուլի ասուլիսը, որին հրավիրված են պետական և կորպորատիվ ոլորտների ներկայացուցիչները: Համաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել հայ հասարակությանը և հատկապես կորպորատիվ ոլորտին, թե ինչ է իրենից ներկայացնում Fitch վարկանիշը, ինչպիսի գործընթացներ է այն նախատեսում, որքան ծախսատար է և որքան է նպաստում իրենց առջև ծառացած խնդիրների իրականացմանը:

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հունվարին հաստատել է Հայաստանի դեֆոլտ էմիտենտի արժութային և արտարժութային երկարաժամկետ վարկանիշները («ԴԷՎ») «В+» մակարդակում: Վարկանիշների կանխատեսումը մնացել է անփոփոխ` «Կայուն»: Միաժամանակ, Fitch-ը հաստատել է երկրի գերակա ոչ ապահովված պարտատոմսերի արտարժութային վարկանիշերը «В+» մակարդակում: Ըստ երկրների` վարկանիշները հաստատվել են «BB-» մակարդակում, իսկ արտարժույթով կարճաժամկետ «ԴԷՎ»-ը` «B» մակարդակում: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև