Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշները «BB-» մակարդակում, կանխատեսումը` «Կայուն»

04.08.2014 18:35
Fitch–ը հաստատել է Հայաստանի վարկանիշները «BB-» մակարդակում, կանխատեսումը` «Կայուն»

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Fitch Ratings գործակալությունը հաստատել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն ազգային  արժույթով և արտարժույթով «BB-» մակարդակում։ Վարկանիշների կանխատեսումը «Կայուն» է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գործակալության մամուլի ծառայությունից։

«Երկրի գերակա չապահովված պարտատոմսերի վարկանիշներն ազգային արժույթով և արտարժույթով հաստատվել են «BB-» մակարդակում։ Երկրի շեմի վարկանիշը սահմանվել է «BB», իսկ արտարժույթով ԷԴՎ–ն` «B» մակարդակում»,– նշվում է հաղորդման մեջ։

ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐ

Հայաստանի սուվերեն վարկանիշների հաստատումն արտացոլում է հետևյալ առանցքային գործոնները` ընդհանուր պետական բյուջեի պակասուրդը 2013 թվականին կրճատվել է ՀՆԱ–ից մինչև 1.7 տոկոս 2.8 տոկոսանոց կանխատեսման դեպքում։

«Դա կապված է հիմնականում ծրագրերի մի մասի կատարման հետ ծրագրվածից ցածր մակարդակով և պետական ներդրումների ուշացումների հետ։ Կառավարությունը 2014 թվականին սպասում ՀՆԱ–ից է պակասուրդի ավելացում մինչև 2.4 տոկոս, թեև հնարավոր է ծրագրերի հետագա իրականացում նախատեսածից ցածր մակարդակում։ Պետական հատվածում աշխատավարձերի բարձրացումը 2014 թվականի հուլիսի 1–ից կավելացնի պետծախսերը մոտ ՀՆԱ–ից 0.4 տոկոսով 2014 և 2015 թվականներին, ինչն արդեն բյուջեում ամրագրված է, և կփոխհատուցվի հարկերի հավաքման աճով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալների համաձայն, պետական պարտքի չափը 2014-2015 թվականներին կայուն կլինի՝ կազմելով ՀՆԱ 43%-44%-ը, եւ կարող է նվազել 2016 թվականին ՀՆԱ աճի տեմպերի ավելացման դեպքում: Միաժամանակ, նշում է գործակալությունը, Հայաստանի արտաքին պարտքի մոտ 85 %-ը արտահայտված է արտարժույթով, ինչը պարտքի կառուցվածքը խոցելի է դարձնում փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում:

Իշխանությունների` ներքին ֆինանսավորումն ավելի առաջնահերթ դարձնելու պատրաստակամությունը կհանգեցնի ներքին շուկայի թողարկումների աստիճանական աճի, որտեղ պետպարտատոմսերի պահանջարկը կպահվի ապահովագրական և կենսաթոշակային բարեփոխումներով։

Հայաստանի ՀՆԱ աճը դանդաղել է 2014թ. I կիսամյակում Ռուսաստանի տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով, սակայն կարող է փոքր-ինչ բարելավվել II կիսամյակում՝ տարեկան կտրվածքով կազմելով 4,5 %:

«Թեև պետհատվածի աշխատավարձերի բարձրացումը կարող է դրական ազդել մասնավոր սպառման վրա, սակայն կրկնվող պետներդրումն ավելի ցածր մակարդակում կշարունակի ազդել ներքին շուկայի վրա»,– կարծում են Fitch–ի փորձագետները։

Գործակալությունը նախատեսում է, որ գնաճը Հայաստանում մոտ կլինի ԿԲ նախատեսած 4%-ին։

«Սակայն Ռուսաստանից իր մեծ կախվածության հետեւանքով Հայաստանը խոցելի է Ռուսաստանում զարգացումների եւ քաղաքականության փոփոխության լույսի ներքո»: Գործակալությունը նկատում է, որ չնայած Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրներին, մասնավոր տրանսֆերտների ծավալները չեն նվազել եւ կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15 %-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ չնայած ռուսական տնտեսության աճի դանդաղմանը` Ռուսաստանում աշխատող քաղաքացիների միջոցների փոխանցումները կայուն են մնում։ Միջոցների զուտ փոխանցումը կազմել է ՀՆԱ–ի 15 տոկոսը, որոնցից ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է Եվրասիական տնտեսական միությանը միանալու բանակցություններն ավարտին հասցնելու մտադրության մասին, սակայն դիվանագիտական բարդությունները մնում են։

Ընթացիկ գործառույթների հաշիվների պակասուրդը մի փոքր կրճատվել է 2013 թվականին, սակայն, կանխատեսումների համաձայն, բավականին բարձր կմնա` 2014 թվականին ՀՆԱ–ի գրեթե 10 տոկոսանոց մակարդակում` մասամբ ռուսական տնտեսության թույլ ցուցանիշների պատճառով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև