03.03.2016 13:52
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների դրամային ավանդները 2016 թ.–ի հունվարին, 2015 թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել են 3,3%–ով` հասնելով 518,5 մլրդ դրամի, իսկ դոլարայիններն ավելացել են 1%–ով` կազմելով 976,1 մլրդ դրամ։ Նման տվյալներ են ներկայացված ՀՀ ԿԲ–ի կայքում։
ԿԲ–ի տվյալներով` դրամային ցպահանջ ավանդները տարվա առաջին ամսվա ընթացքում նվազել են 7,3 տոկոսով` հասնելով 194,6 մլրդ դրամի, իսկ ժամկետային ավանդները` 0,6 տոկոսով` հասնելով 323,8 մլրդ դրամի։
Միաժամանակ դոլարային ցպահանջ ավանդները նվազել են 3,6 տոկոսով` կազմելով 231,6 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները, հակառակը, ավելացել են 2,6 տոկոսով` կազմելով 744,47 մլրդ դրամ։
Այսպիսով, Հայաստանի բանկերում ռեզիդենտների ավանդները հունվարին կազմել են 1 494,6 մլրդ դրամ` նվազելով 0,48 տոկոսով։
2016 թ.–ի հունվարի վերջի դրությամբ Հայաստանի բանկերում համախառն ավանդները կազմել են 1 958,4 մլրդ դրամ` ավելանալով 0,37 տոկոսով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: