ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

06.10.2016 15:21
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր տեսակի ժամկետային ավանդ՝ «Հարմարավետ»

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, շարունակելով մշակել նոր, հաճախորդների կողմից պահանջված պրոդուկտներ, ներդրել է նոր տեսակի ժամկետային ավանդ ֆիզիկական անձանց համար՝ ավանդ «Հարմարավետ», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, նոր պրոդուկտի շնորհիվ` Բանկի հաճախորդները կարող են հեշտությամբ և հարմարավետ կուտակել միջոցներ, ցանկացած ժամանակ համալրելով կամ ելքագրելով ավանդային միջոցները` առանց կուտակված տոկոսների կորստի:

Ինչպես նշեցին մամուլի ծառայությունից, ավանդը ներդրվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը – 7.5% ՀՀ դրամի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100.000 ՀՀ դրամ/300 ԱՄՆ դոլար/Եվրո/ կամ 10.000 ՌԴ ռուբլի:

««Հարմարավետ»  ավանդի հիմնական առավելություններն են, որ հաճախորդը ցանկացած ժամանակ կարող է համալրել ավանդը կամ ելքագրել միջոցները մինչև ավանդի նվազագույն գումարը: Իսկ ավանդը համալրելու և հաջորդ գումարային աստիճանավորում անցնելու դեպքում կիրառվում է բարձրացված տոկոսադրույք։

«Ինտերնետ Բանկինգ» համակարգով ավանդը ՀՀ դրամով ձևակերպելիս` ստանդարտ դրույքաչափին ավելանում է +0.25%։ Ընդ որում, տոկոսների մասնակի պահպանում՝ ՀՀ դրամով ավանդի վաղաժամկետ լուծվելու դեպքում 181 օրից հետո», - հաղորդում են Բանկից:

Ընդ որում, ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել Բանկ, կարելի է օգտվել «Ինտերնետ Բանկինգ» ծառայությունից և կատարել առցանց համալրումներ գրասենյակում կամ տանը, կամ օգտվել Telcell / Easy Pay տերմինալներից, որոնք տեղակայված են Հայաստանի ողջ տարածքում: Ավանդը ձևակերպելիս հաճախորդին տրամադրվում է նվեր՝ VISA կամ MasterCard քարտ:

«Հարմարավետ» ավանդի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ, այցելել www.vtb.am կայքը կամ զանգահարել Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության 87 87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև