Քուվեյթն առաջին անգամ դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի

17.01.2017 16:12
Քուվեյթն առաջին անգամ դոլարային պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Քուվեյթն ավարտում է դոլարային պարտատոմսերի իր առաջին տեղաբաշխման ծրագրի նախապատրաստումը, ինչը կերկարացնի Պարսից ծոցի երկրների բոնդերի տեղաբաշխման սերիան, որոնք պայքարում են նավթի գների նվազեցման հետևանքների հետ։

Ինչպես հայտնում է vestifinance.ru-ն, հղում անելով Financial Times-ին, առնվազն երկու միջազգային բանկերի ներկայացուցիչներ հունվարի առաջին շաբաթը այցելել են Ալ–Քուվեյթ քննարկելու համար էմիրատի` միջազգային շուկա դուրս գալու և 2017 թ.-ի սկզբին 10 մլրդ դոլար ներգրավելու ծրագիրը:

Տեղաբաշխման ամսաթիվը մասնակիորեն կախված կլինի, թե ինչպես շուկան կարձագանքի առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործողություններին, ասել է բանկիրներից մեկը: «Ժամանակը նախկինի պես որոշված չէ, - ավելացրել է նա, - Նրանք ցանկանում են սպասել, մինչև շուկաները համեմատաբար կհանգստանան»:

Պարսից ծոցի բանկիրները հայտնել են, որ կառավարությունը դեռ պետք է թողարկման համար միջազգային բանկեր ներգրավի, և իշխանությունները դեռ կարող են հետաձգել տեղաբաշխումը մինչև ապրիլ կամ մայիս: «Երբեմն փոքր-ինչ դժվար է այստեղ արագ գործել», - ասել է բանկիրներից մեկը:

Նավթի շուկայում գների անկման պատճառով Պարզից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի վեց երկրներ ստիպված են դիմել պարտատոմսերի զանգվածային էմիսիայի: Քուվեյթը, ինչպես և Խորհրդի այլ երկրներ, հույս ունի օգտվել աշխրահում համեմատաբար ցածր տոկոսադրույքների առավելությունից` բյուջեի պակասուրդը փոխառված միջոցներով փակելու համար:

Նախորդ տարի, Dealogic-ի տվյալներով, Խորհրդի երկրները համաշխարհային  պարտքի շուկաներից ներգրավել են 33 մլրդ դոլար` 10 անգամ ավել, քան նախորդ տարում:

Սաուդյան Արաբիան 2016 թ.-ի հոկտեմբերին միջազգային շուկայում տեղաբաշխել է 17,5 մլրդ դոլարի պետական պարտատոմսեր: Սա պարտատոմսերի խոշորագույն թողարկումն է զարգացող երկրների շրջանում -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև