Կարո՞ղ է, արդյոք, փոխառուն օգտվել վարկային արձակուրդից վարկի վճարի հետ կապված դժվարությունների դեպքում

13.10.2017 19:56
Կարո՞ղ է, արդյոք, փոխառուն օգտվել վարկային արձակուրդից վարկի վճարի հետ կապված դժվարությունների դեպքում

«ԱրմԲանկս» կայքի այցելուի հարցը

Կարո՞ղ է, արդյոք, փոխառուն վարկի վճարի հետ կապված դժվարությունների դեպքում ստանալ վճարի տարկետում` այսպես կոչված «վարկային արձակուրդ», և ի՞նչ պայմաններով։ Ո՞ր հանգամանքների դեպքում բանկը կտրամադրի տարկետում, և ի՞նչը կարող է մերժման պատճառ դառնալ։ Ի՞նչ վարկատեսակների վրա է տարածվում վարկային արձակուրդը։

Կայքի այցելուի հարցին պատասխանել են ՎՏԲ–Հայաստան Բանկից

Այս պահին բանկը չի տրամադրում վարկային պրոդուկտի վճարի տարկետման ծառայություն։ Սակայն բանկում գործում է վարկի կոմերցիոն վերակառուցվածքայնացման ընթացակարգ։

Կոմերցիոն վերակառուցվածքայնացման ընթացակարգը տրամադրվում է այն հաճախորդներին, որոնց ֆինանսական վիճակում չեն արձանագրվել բացասական երևույթներ, մասնավորապես, աշխատանքի կորուստ կամ առաջնային եկամտի մակարդակի նվազում։ Հայտը դիտարկելիս հաշվի է առնվում փոխառուի տարիքը, վարկային պատմության առկայությունն ու որակը, վճարունակ երաշխավորի տրամադրման պատրաստակամությունն ու վարկի մարման ժամանակացույցի փոփոխությունը։ Միաժամանակ, փոխառուն պետք է կատարի վարկի արտահերթ, ժամանակից շուտ մարում` ամսական չափով, եթե հայտի դիտարկման ժամանակ մարված չէ վարկի սկզբնական պարտքի  10%–ը։ Բացի այդ, վարկի ժամկետը կարող է ավելացվել վարկի սկզբնական ժամկետից ավել` 50%–ով, բայց ոչ ավել, քան 1 տարի։

Այս ծառայության տրամադրման մերժման պատճառ կարող է դառնալ հաճախորդի և վարկի նկատմամբ բանկի կողմից սահմանված չափորոշիչներին և պահանջների անհամապատասխանությունը։ «Կոմերցիոն վերակառուցվածքայնացում» ծառայությունը տարածվում է հիփոթեքային վարկավորման, ավտովարկավորման, գույքի գրավով կամ առանց դրա սպառողական վարկավորման  և POS վարկերի վրա։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև