Կոնվերս բանկը զգալիորեն բարելավել է վարկավորման պայմանները

16.05.2018 18:17
Կոնվերս բանկը զգալիորեն բարելավել է վարկավորման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը գործարկել է  անշարժ գույքի գրավով ապահովված   վարկերի և վարկային քարտերի  տրամադրման  ակցիա՝ զգալիորեն բարելավելով  վարկավորման պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, վարկեր տրամադրվում են այլ բանկերում գործող վարկերի տեղափոխման նպատակով: Ինչպես հայտնում են բանկից, Կոնվերս Բանկի այս ակցիայի գործարկմամբ , նախ և առաջ,  պարզեցվել է վարկավորման գործընթացը:

«Այսօր, կախված վարկատեսակից, 15-25 մլն դրամի/ համարժեք արտարժույթի  չափով վարկավորման համար  եկամտի վերլուծություն չի պահանջվում: Վարկային հայտի ուսումնասիրությունը, վարկի տրամադրումն ու կանխիկացումը  կատարվում են անվճար, իսկ Գրավադրվող գույքի նախնական գնահատման և Նոտարական վավերացման ծախսերը հոգում է Բանկը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ակցիայի շրջանակում անշարժ գույքի ձեռքբերման և կառուցապատման  վարկեր են տրամադրվում մինչև 180 ամիս, իսկ  անշարժ գույքի գրավադրմամբ  վարկեր և չվերականգնվող սահմանաչափով  վարկային քարտեր՝ առավելագույնը 84 ամիս ժամկետով:

Բանկից հայտնում են, որ ակցիան գործում է մինչև 2018թ հունիսի 30-ը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են «Advanced Global Investments» LLC–ին (Արգենտինա)`80,94% մասնաբաժնով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5% և HayPost Trust Management B.V. Company–ին` 14,06%։–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև