ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 79,2 մլն դոլար

19.06.2017 13:16
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 79,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 12–ից 16–ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 79,2 մլն դոլար 1 դոլարի դիմաց 481,54 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 13,3 մլն եվրո և շուրջ 1,1 մլրդ  ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 537,62 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,39 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Նույն ժամանակահատվածում ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 93,1 մլն դոլար, 13,5 մլն եվրո և 421,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, 482,93 դրամ, 541,71 դրամ և 8,50 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարով առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել։

Բացի այդ, հունիսի 5–11–ն հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 84  մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 27,5 մլն դոլար ($1– 481,77 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև